Ավստրալիան լրացուցիչ ստուգումներ է սահմանում Մերձավոր Արևելքի երկրներից ավիաուղևորների համար
Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել հաջորդ շաբաթվանից Մերձավոր Արևելքի երկրներից Ավստրալիա չվերթների ուղևորների համար լրացուցիչ ստուգումներ սահմանելու։
«ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտի հարցերով նախարար Դարեն Չեստերը՝ նշելով, որ պայթուցիկ նյութերի առկայության համար ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգումներն իրականացվելու են վայրէջքի գոտիներում և կլինեն ընտրողական։
Ավստրալիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ խոսքը Դոհայից, Դուբայից և Աբու Դաբիից ուղիղ չվերթների մասին է:
«Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ Ավստրալիայի անվտանգության համար ոչ մի կոնկրետ սպառնալիք չկա։ Անվտանգության մեր գործընթացների փոփոխությունները համապատասխանում են վերջերս հայտարարված նմանատիպ բրիտանական և ամերիկյան միջոցներին։ Ներկայում չկա որևէ արգելք ինքնաթիռի սրահ էլեկտրոնային սարքերի տեղափոխման համար»,- ասել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության և հետախուզության ուժեղացման համար
- Դեպի ԱՄՆ ինքնաթիռով էլեկտրոնիկա տեղափոխումն արգելվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին