Օլեգ Եսայանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Բելառուսի փոխարտգործնախարարին
Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց