Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվել է Հայաստանի անդրանիկ զեկույցը
Մարտի 29-30-ը Ժնևում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեի 17-րդ նստաշրջանին քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի առաջին պարբերական զեկույցը։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ընթացքը։ ՀՀ պատվիրակություն ղեկավարող արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին և նախաձեռնություններին։
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։
Կոմիտեի նախագահ Թերեզա Դեգեները և Հայաստանի հարցով զեկուցող Յոնաս Ռուսկուսը գոհունակոթյամբ արձանագրել են, որ երկօրյա քննարկումներն ընթացան կառուցողական երկխոսության մթնոլորտում: Վերջիններս հույս են հայտնել, որ կոմիտեի կողմից ներկայացվող առաջարկությունները կնպաստեն կոնվենցիայի դրույթների լիակատար իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ հետևողական ջանքերի գործադրմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին