ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը, որպեսզի կառավարություն կազմի. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմինը վերջին ամփոփիչ նիստն է անցկացրել խորհրդարանական ընտրություններից առաջ:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր քաղաքական դերակատարների համար ստեղծվել են հավասար պայմաններ և հնարավորություններ՝ նախընտրական քարոզչության համար, աննախադեպ ազատ խղճի և ազատ խոսքի մթնոլորտում է անցել այս քարոզչությունը, որևէ քաղաքական ուժի իրավունքները չեն սահմանափակվել:
«Մենք՝ հանրապետականներս, քարոզչությունը գնահատում ենք դրական: Քարոզչության վերջին օրը կարող ենք արձանագրել, որ ընտրական մարաթոնի ֆինիշին ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար: Հաջողությունը, բնականաբար, 5, 10 կամ 20 տոկոսանոց շեմի հաղթահարման մասին չէ, դա ընտրողների վստահությունն է, որ ՀՀԿ-ն միայնակ կամ կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարություն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ իրենք համոզված են, որ դա շատ հնարավոր է, որովհետև ընտրողները պահանջում են ՀՀ-ում համակարգային փոփոխություններ։ «ՀՀԿ-ն է եղել այս համակարգային փոփոխությունների ծնողը և այդ փոփոխությունները շարունակելու ենք հանրային կյանքի բոլոր ոլորտներում», -ընգդծեց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավից հետո ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ. Կարեն Կարապետյան
- Վիգեն Սարգսյան. Անվտանգություն և առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջը
- Սերժ Սարգսյան. Ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին