Պակիստանում զոհերի թիվն ավելացել է
Պակիստանի Պարաչինար քաղաքում, որը գտնվում է Պակիստանից հյուսիս-արևմուտք, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 մարդ զոհվել է:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ևս 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան շուկայի տարածքում, շուկայի հարևանությամբ մզկիթ է գործում: Տեղական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին