ՔԿՀ-ներում և բժշկական հաստատություններում կազմակերպվել է քվեարկություն
Ազգային ժողովի ընտրություններին քրեակատարողական հիմնարկում ընդգրկված քվեարկության իրավունք ունեցող 1483 կալանավորներից և դատապարտյալներից (472-ը` դատապարտյալ, 1011-ը՝ կալանավոր), մինչ ժամը 18:00-ն ընտրությանը մասնակցել է 1354-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը ներկայացրեց ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպումը: Նա հայտնեց, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի:
«Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, խնդիրներ չեն եղել: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ արդյունքներն ամփոփվելուց հետո միայն կարող են ասել, թե հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող և շրջիկ քվեախցիկներով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին:
Վ. Հակոբյանն նաև նշեց, որ հիվանդանոցներում շրջիկ քվեախցիկներով քվեարկության ընթացքին հետևել են տեղական, միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե փաստ կա, թող հրապարակեն». Գոռ Ղլեչյանը «Անկախ դիտորդ»-ի հայտարարության մասին
- Ինչու է փակ եղել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված ընտրատեղամասը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց