Իտալիայի դատարանը կասեցրել է ադրբեջանական նախագծի շուրջ աշխատանքները
Իտալիայի վարչական դատարանը կասեցրել է հանուն ադրբեջանական նախագծի թվով 221 ձիտապտղի ծառերի կտրման գործընթացը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես նշվում է, իտալական վարչական դատարանը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել Ապուլիայի շրջանային կառավարության դիմումը, որով տեղական իշխանություններն անթույլատրելի են համարել հանուն գազատարի ծառերի հատումը:
Խոսքը շուրջ 40 մլդ դոլար արժողությամբ Տրանսադրիատիկ գազամուղ նախագծի մասին է, որով նախատեսվում է ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա:
Գազատարի վերջնական կետը լինելու է Իտալիայի Սան Ֆոկա քաղաքը, իսկ աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 2020 թվականին: Սակայն, իտալական դատարանի այս որոշումը կարող է կասկածի տակ դնել նախագծի աշխատանքների հետագա ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց