ԱԺ հերթական քառօրյան տապալվեց
Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի այսօրվա նիստը չկայացավ: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:
«Քվորում չունենք, նիստը չի կայանա»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ այսօր քառօրյայի վերջին օրն էր: Այս քառօրյայի նախորդ երեք օրերին նույնպես նիստեր չեն՝ նույն պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյան նույպես քվորումի բացակայության պատճառով չէր կայացել:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովը շնորհակալություն հայտնեց հաջորդ գումարման ԱԺ չանցած պատգամավորներին
- Ազգային ժողովի նիստը չկայացավ
- ԱԺ հերթական քառօրյան չկայացավ
- Քվորում չապահովվեց
- Նոր երևույթ չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չլինելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները