Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը կորել է. ՌԴ ՊՆ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը միացել է անհետացած ռուս պայմանագրային զինծառայողի որոնողական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ռուսական «ПБК» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալների՝ երեկ՝ ապրիլի 18-ի առավոտյան, 102-րդ ռազմաբազայի տարածքից դուրս բնակվող պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը չի ներկայացել զորամաս:
Գյումրիի ոստիկանության տվյալներով՝ նա ապրիլի 16-ին քաղաքացիական հագուստով և անզեն վիճակում գնացել է գնումներ կատարելու և այլևս չի վերադարձել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել: Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ