Լոքյան. Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է ՀՅԴ-ն. «Ժողովուրդ»
Կոալիցիա կազմելու վերաբերյալ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները դեռ չեն ավարտվել: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ ԳՄ անդամներից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է՝ ինչի՞ շուրջ են բանակցում, պորտֆելների ավելացմա՞ն, թե կան այլ խնդիրներ:
«Այդ մասին ես շատ տեղեկացված չեմ, քաղաքական մարդկանց հետ քննարկեք այդ հարցերը»,-եղել է պատասխանը:
Քանի որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիան անհրաժեշտ է, քանի որ մի շարք կարևորագույն օրենքների ընդունման համար պահանջվում է պատգամավորների 3/5-րդի աջակցությունը, Լոքյանից թերթը հետաքրքրվել է՝ մի՞թե ՀՅԴ-ն միջոց է դառնում:
«Դաշնակցությունը չի կարող միջոց լինել: Կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է ՀՅԴ-ն ու ՀՅԴ-ն մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում և կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանկալի ուղղություններով»,- ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին