ՄԻՊ-ի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության դրսևորումներ. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.
«Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:
Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին»:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել. ՄԻՊ
- Միջադեպ՝ ՄԻՊ-ի զեկույցի ներկայացման ժամանակ