Արծվիկ Մինասյանն անտառապետի աշխատանք առաջարկեց բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացուն
Այսօր բնապահպանության նախարարությունում կազմակերպված քննարկման ժամանակ, ինժեներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացի Արմեն Ավետիսյանը անտառահատումների վերաբերյալ հարց բարձրացրեց։
«Լոռվա՝ մասնավորպես Ստեփանավանի անտառներում անձամբ եմ տեսել, որ հատումները կազմակերպված են անտապահների կողմից։ Նույնիսկ ձիու կաչկա, առանց անտառապահի թույլտվության անտառ չի մտնում։ Եթե անտառապահը թույլ չտա, ոչ ոք չի կարող ծառահատումներ կատարել։ Մեղավորին այնտեղ ման եկեք, թե անտառապահն ում կողմից է հովանավորվում»,-ասաց քաղաքացին՝ դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին։
Նախարարը նախ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ինչ աշխատանք ունի և առաջարկեց փոխել գործունեության ոլորտը. «Կցանկանա՞ք աշխատանքը փոխել, խնդրում եմ գալ և անտառապետ աշխատել»։
Արմեն Ավետիսյանը համաձայնեց՝ պայմանով, որ այդ աշխատանքը լինի Լոռու մարզում։
«Լոռիում մեր իրավասության տակ գտնվող կառույցները կուսումնասիրենք և կառաջարկենք ձեզ»,-ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Տպավորություն է, որ բնությունն ավելի շատ ուզում ենք պաշտպանել նախարարությունից». Հայկ Մարկոսյան
- Նախարարը շնորհակալություն հայտնեց Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ օժանդակության համար
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Այսօր, եթե զբոսաշրջիկներին տանենք Գոշի լիճ, բարբարոսություն կտեսնեն. «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ
- Ապօրինի ծառահատումը որևէ դեպքում չի արդարացվելու. Տարոն Մարգարյան
- «#ՀեռուԳոշից». արշավական-ակտիվիստների բողոքի ակցիան բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ
- Գոշ լճի տարածքում աշխատանքներն այս պահին դադարեցված են
- Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան