Իրավունք 20:26 25/04/2017

ՀՔԾ-ն՝ ՄԻՊ զեկույցի մասին. Մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ հուլիսյան իրադարձությունների մասին արտահերթ հրապարակային զեկույցին: Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այն գիտակցումով, որ պաշտպանի գործունեության, նրա արտահայտած կարծիքների, հրապարակումների նպատակը երկրում օրինականության, իրավունքի գերակայության, անաչառ գնահատականներով հասարակական տարբեր խավերի համերաշխության, փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտի հաստատումն է, քանի որ միայն այս պարագայում է հնարավոր երաշխիքներ ապահովել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է» դրույթի կյանքի կոչման համար:

«Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկույցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):

Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր  իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Պաշտպանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:

Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա:

Առավել անընդունելի է, երբ մի շարք դեպքերում Զեկույցում անտեսվել են, նույնիսկ ՊՊԾ գնդի զավթումից ժամեր անց զանգվածային լրատվության միջոցներով զինյալների հրապարակած՝ դեպքի վայրում հավաքվելու, բռնություններ կատարելու վերաբերյալ նրանց կոչերը, տեսագրություններն ու հայտարարությունները: Արդյունքում՝ Զեկույցում տեղ են գտել վաղաժամ եզրահանգումներ առաջին օրերի հավաքների խաղաղ նպատակների ու բնույթի, հետևաբար՝ իրավապահ մարմինների կտրուկ արձագանքի ոչ իրավաչափ լինելու մասին:
Զերծ մնալով մինչև նախաքննության ավարտը գնահատականներ տալուց և նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները քննության այս փուլում հրապարակելուց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների գործունեությանը վերաբերող՝ Զեկույցում տեղ գտած մի քանի դիտարկումներին:
Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով նկարագրված
հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ նրանց ազգականների հանդիպումները, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին, եզրահանգել է, որ «մեծ է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք … կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ…»:

Հարկ է նկատել, որ սահմանափակումներ կիրառելու քննիչի որոշումները թելադրված են եղել քրեական գործերի առանձնահատկություններով և, առաջին հերթին, միտված են եղել հնարավոր բռնության նոր դեպքերը կանխարգելելուն: Ընդ որում, այդ որոշումների գերակշիռ մասը կողմերը բողոքարկել են հսկողություն իրականացնող դատախազին, ապա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ: Գրեթե բոլոր ատյաններում քննիչի որոշումները ճանաչվել են հիմնավոր և օրինական: Այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները ոչ միայն կասկածի տակ են դնում վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիմնավորվածությունը, ստվեր գցում արդարադատություն իրականացնող միակ մարմնի՝ դատարանի ակտերի վրա, այլև անհիմն, զգայական լինելու պատճառով բացասաբար են ազդում հենց Զեկույցի  հանրային ընկալման վրա:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս «օրենսդրական նախաձեռնությամբ»` առաջարկելով քննություն իրականացնող մարմնին ընդհանրապես զրկել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցությունը սահմանափակելու լիազորությունից: Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե «Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հանգեցնում է չարաշահումների…»:
Նախ, ամբողջ զեկույցում այս առումով ենթադրաբար չարաշահում թույլ տալու գոնե մեկ դեպք նշված չէ, երկրորդ՝ այս առաջարկությունը դուրս է գալիս ոչ միայն արտահերթ հրապարակային զեկույցի առարկայի շրջանակներից, այլ իրավական համարժեքության, օրենսդրության սկզբունքների և արդյունավետ քննության ապահովման տրամաբանությունից:

Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության ժամկետներին՝ քննությունն ավարտված չլինելը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է «անընդունելի»,«…քանի որ դա ազդում է քննություն իրականացնող մարմինների նկատմամբ վստահության վրա, ինչպես նաև չի նպաստում հնարավոր խախտումներն ապագայում կանխարգելելուն»:

Առավել արտառոցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, պատշաճ տեղեկատվություն չունենալով քրեական գործերով իրականացվող նախաքննության ամբողջական ծավալների, մի քանի հարյուրի հասնող վկաների, ավելի քան 245 տուժողների, 78 մեղադրյալների հարցաքննությունների, նրանց առնչվող բազմատեսակ քննչական և այլ դատավարական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, զննությունների մասին, ըստ էության, խոսում է քննության ժամկետների ձգձգման մասին: 

Այս առումով պատկերն ավելի խոսուն կլինի, եթե նկատի ունենանք, որ վերը նշված քրեական գործերին զուգահեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության 26 քննիչների վարույթում քննվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ այլ քրեական գործեր. միայն 2016 թվականի ընթացքում ծառայության փոքրաթիվ քննիչների վարույթում քննվել են 757 քրեական գործեր:

Սրանով հանդերձ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից»,-ասված է ՀՔԾ տարածած արձագանքում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}