Դիզվառելիքի և պարարտանյութերի չիրացված քանակության դիմաց բյուջեից վճարված հսկայական գումարներ տարիներով չեն վերադարձվել. ՀԺ
2013-2015թթ ընթացքում հողօգտագործողներին տրամադրված սուբսիդավորվող դիզվառելիքի և պարարտանյութերի չիրացված քանակության դիմաց բյուջեից վճարված հսկայական գումարներ տարիներով չեն վերադարձվել բյուջե: Այսինքն պետբյուջեից որպես սուբսիդիա հսկայական գումարներ են հատկացվել «Ֆլեշ», « Բերրիություն» ԱՄ և «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին, որոնք պետք է ավելի էժան գնով վառելիք և պարարտանյութեր տրամադրեին գյուղացիներին: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Դրանց մի զգալի մասը չի իրացվել, և գումարը պետք է վերադառնար բյուջե, սակայն դրանք մնացել են ՍՊԸ-ներին հաջորդ տարիներին ծրագիրը շարունակելու համար: Փաստորեն ՀՀ պետբյուջեից նշված ՍՊԸ-ները հսկայական՝ մի քանի միլիոն դոլարի անտոկոս շրջանառու միջոցներ են ստացել: Այդ ընկերությունները, ի դեպ, առանց մրցակիցների են դարձել սուբսիդավորման ծրագրի իրականացնողներ: Այս մասին հաշվետվություն կառավարության նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց