«Դատարանում գոնե խոսում են փաստերով, ոչ թե քաղաքական հայտարարություններով»
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա երևի առաջին դեպք էր, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էր դարձել հայց, որը զուրկ էր իրավական հիմքից, ապացուցողական բազայից»,- Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունից և որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ ՍԴ-ն այսօր մերժեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը:
«Առաջին դեպքն էր, որ այս որակով դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Բերվել էր դիմում, որը զուրկ էր անգամ պատշաճ իրավական հիմնավորումներից, դիմում էր բերվել ընտրություններին մասնակցած դաշինքի կողմից և չկար գոնե մեկ փաստաթուղթ, որի հեղինակը կամա թե ակամա առնչվում էր այդ դաշինքին»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Տ. Մուկուչյանի խոսքով, դիմումի քննության երեք օրերի ընթացքում դիմող կողմից շատ է լսվել համատարած, կազմակերպված, մասսակայան, ամբողջական եզրույթները. «Իրավունքը հստակ գիտություն է, նման դատողություններ անելու համար անհրաժեշտ է ունենալ պատշաճ ապացույցներ, մնացածը դատողություններ են, կարծիքներ, տեսակետներ, մոտեցումներ և այլն: Հետևաբար, երբ մենք ցանկանում ենք անել իրավական եզրահանգումներ, պետք է ունենալ համապատասխան փաստեր, իսկ մենք գտնվում էինք դատարանում: Դատարանում գոնե խոսում են փաստերով, ոչ թե քաղաքական հայտարարություններով, որոնց տակ առկա չեն համապատասխան փաստեր: Եթե ներկայացվում է հայտարարություն, որը չունի համապատասխան ապացուցողական նշանակության փաստեր, գործ ունենք մերկապարանոց հայտարարությունների հետ:
Ներկայացվել էր բազմածավալ էջեր, հատորներ, արդյունքում ի՞նչ տեսանք, նույնիսկ ներկայացվեց միջնորդություն՝ լրացուցիչ նյութերի ներկայացնելու վերաբերյալ, արդյունքում պարզվեց, որ լրացուցիչ նյութերը ոչ այլ ինչ էին, քան 95 տոկոսով ներկայացվածի պատճենահանված արդյունք»:
Խոսելով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների, «ՍԱՍ»-ի ձայնագրությունների մասին, Տ. Մուկուչյանն ասաց. «ԿԸՀ-ն ժամանակին պատշաճ քննարկել է, լսել ենք մի քանի անգամ, գնահատման տեսանկյունից մեր տեսակետները տարբեր են: Եթե դրանք լսում ես, փորձում ես դիտարկել իրականում, անկողմանալ, ոչ թե կանխորոշված, նախատրամադրված, տպավորությունը բոլորովին այլ է: Դա բավարար հիմք չէր, որպեսզի դիմեինք կուսակցության գրանցման ուժը կորցրած ճանաչելու համար: Մեկ խնդրի մասին եմ ուզում խոսել. մինչ օրս որևէ մեկի մոտ հարց առաջացել է, ճշտել է, իսկ քանիսի՞ն են զանգել, որ 114 տնօրենից ու վարիչից քիչ թե շատ ձայնագրություններ են բերել: Գուցե զանգել են բոլորին և սա կազմում է ընդամենը դրա ոչ ավելի, քան 10 տոկոսը»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Դիտարկմանը՝ թեկուզ մեկ տոկոսը, Տ. Մուկուչյանն ասաց. «Այդ մեկ տոկոսը քննարկվել է և դրանում այն դատողությունները, որոնք ներկայացում են մյուս կողմը, այդ դատողություններին ԿԸՀ-ն չի հանգել»:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ որոշումն արտացոլեց այն աշխատանքը, որն իրականացվեց այս ընտրությունների ժամանակ. ԿԸՀ նախագահ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն մերժեց
- Հանձնաժողովներից ստացած տվյալների վերաբերյալ անգամ դիմող կողմը կասկած չհարուցեց. ԿԸՀ քարտուղար
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան
- Ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման առումով պետք է ազնիվ ներկայացվի արվածը. Տ. Մուկուչյան
- ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները
- «Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական ուժերը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը