Չեխական Թերեզինում կբացվի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոն
Մայիսի 9-ին չեխական Թերեզին հայտնի հուշահամալիրում, որը Երկրորդ Համաշխարահային պատերազմի տարիներին եղել է նացիստական համակենտրոնացման ճամբար, կբացվի Թերեզին Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը։ orer.eu-ի հետ հարցազրույցում կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցն ասել է, որ մայիսի 9-ին հանրության համար կբացվեն կենտրոնի դռները, իսկ հանդիսավոր բացմանը կհետևեն ցուցահանդեսներ, ելույթներ, ֆիլմերի ցուցադրում և դասախոսություններ։
Այդ շրջանակներում կներկայացվի նաև Հայոց ցեղասպանությունը, իսկ համերգային մասում հայկական երգերով հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կենտրոնի նպատակն է չեխ հասարակությանը ծանոթացնելու ցեղասպանությունների ծագման, առաջացման ու իրականացման պատճառների հետ, ինչպես նաև՝ ինչպես կարելի է ապագայում կանխարգելել նման ոճրագործությունները։
2017 թվականի հուլիսի 10-16-ը Թերեզինի կենտրոնում կանցկացվի նաև ավանդական դարձած «Գնացք Լուստիգ» 6-րդ փառատոնը: Այս փառատոնի շրջանակներում քանիցս ցուցադրվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ֆիլմը: