Վրաստանում Հայաստանի քաղաքացու պատկանող բեռնատար է այրվել
Այսօր Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մոտ գտնվող մայրուղում Հայաստանի քաղաքացու պատկանող բեռնատար է այրվել: «Նովոստի Գրուզիա» կայքի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Նախարարության տվյալներով, բեռնատարը Ռուսաստանից դեպի Հայաստան ուղևորվելիս է եղել: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ են դարձել անսարք հոսանքալարերը: Հարուցվել է քրեական գործ «հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր միջոցով առարկաների ոչնչացում կամ վնասում» հոդվածով, պատիժը՝ ազատազրկում՝ 3-5 տարով:
Ավտոմայրուղու տվյալ հատվածում մեկ ժամով ոստիկանությանը դադարեցրել է երթևեկությունը: Մարդատար մեքենաներն անցել են՝ շրջանցելով, իսկ բեռնատարների, ավտոբուսների, միկրոավտոբուսների վարորդները ստիպված են եղել սպասել հրդեհի մարմանը: