Քուրդ-արաբական զորքերը ազատագրել են սիրիական Տաբկա քաղաքը
«Սիրիական դեմոկրատական ուժերի» քուրդ-արաբական խմբերը հայտարարել էն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումից Տաբկա քաղաքը ազատագրելու մասին, որն ընկած է Ռաքքայից արևմուտք։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՍԴՈՒ-ն առաջ է շարժվում ԱՄՆ-ի կոալիցիոն զորքերի օժանդակությամբ և ծրագրում է հարձակվել Ռաքքայի վրա: Դամասկոսի իշխանությունը այդ գործողությունն անօրինական է համարում:
«Մի քանի ժամվա ընթացքում մեր զինվորականները կարողացան ամբողջովին ազատագրել Տաբկա քաղաքի պատմական մասը»,-ասված է ՍԴՈւ-ի հաղորդագրության մեջ։