Փարիզում անկարգություններ են
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում արհմիությունների կողմից ավանդական մայիսմեկյան երթի ընթացքում անկարգություններ են սկսլ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, դրանց ընթացքում երկու ոստիկան վնասվածք է ստացել:
Նշվում է, որ խռովություն հրահրողները եղել են ծայրահեղական կոչերով ակտիվիստները, որոնք կազմակերպիչների հետ կապ չեն ունեցել:
Նրանց մեծ մասը դեմքները ծածկել են դիմակներով, քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Դրան ի պատասխան իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել: Գործողությունների էպիկենտրոնը եղել է Բաստիլի հրապարակը:
Ըստ աղբյուրի, ոստիկաններին հաջողվել է ցրել ամբոխը, արհմիությունների երթն ընդհատվել է: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ