21:00 02/05/2017 Հայաստան

12 տարի աշխատում եմ, բայց էսքան տարվա մեջ մի գործարար ներդրումներ անելու առաջարկ չի արել. Գուգարքի գյուղապետ

Մարզկենտրոն Վանաձորից  2 կմ  հեռավորության վրա է գտնվում Լոռու մարզի Գուգարք  համայնքը: Գյուղը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա։

Նախկինում այն եղել է Գուգարքի շրջկենտրոնը, հիմա մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղն է, որն ունի 5643 հաշվառված բնակիչ:

Վանաձորից  Գուգարք հասնում ենք քարուքանդ ճանապարհով, մարզի մյուս գյուղերի նման այստեղ ևս խնդիրները սկսվում են գյուղամիջյան քարուքանդ ճանապարհներից:

Համայնքում գրեթե գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, հողերի մեծ մասը մատնված է պարապուրդի, քանի որ գյուղում առկա է ոռոգման խնդիր, ավելին` ոռոգման ներքին համակարգ գոյություն չունի: «Համայնքը ոռոգման ցանց չունի, Աստծո հույսին ենք, անձրև լինի՝ հողը կջրվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը:

Նրա խոսքերով՝ աշխարհագրական դիրքի պատճառով հնարավոր չէ ոռոգման ցանց կառուցել, դրա համար էլ հողերը մնում են անմշակ. բնակիչները հողերի 40-45 տոկոսը հետ են վերադարձրել, հանձնել են համայնքին ու անցել տնամերձ հողերի մշակմանը։

Գուգարքում նույնպես արտագաղթ կա, բայց նախորդ տարիների համեմատ նվազել է:  «Նախկինում արտագնա աշխատանքի մեկնողները շատ էին, որոնք հետո չեն վերադարձել: Բայց այսօր արդեն արտագաղթողների թիվը նվազել է, ով մնացել՝ մնացել է, մնացածը գնում, գալիս են», - ասում է Աշոտ Աշուղյանը ու հավելում, որ մյուս համայնքներից մարդիկ դուրս են գալիս, էլ չեն վերադառնում, իսկ իրենց համայնքը Վանաձորին կից է, երբեմն բնակարան գնողներ են լինում, դրա հաշվին էլ իրենց համայնքը քիչ թե շատ գոյատևում է:

Նրա խոսքերով՝  համայնքի բնակչության մեծ մասն աշխատանք ունի հիմնականում Վանաձորում։

Անդրադառնալով վարչապետի պահանջին, որի համաձայն՝ համայնքները պետք է զարգացման հնգամյա ծրագրեր ներկայացնեն, Աշոտ Աշուղյանը նշում է, որ վարչապետի ասած «չեմպիոն համայնք» հաստատ չեն դառնա։ «Ո՞նց կարանք չեմպիոն դառնանք, այնքան չեմպիոնների թեկնածուներ կան։ Ծրագիր կարող ենք կազմել այնքան, ինչքան որ համայնքի բյուջեի հնարավորությունները ներեն, բայց մենք դեռ չգիտենք հանրապետության բյուջեն մեզ ինչքանով օգտակար կլինի։ Մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք ճանապարհների ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, մեծ մշակույթի կենտրոն ունենք, որի շենքի վերանորոգման համար գումար է պետք, բայց գոնե տանիքի խնդիրը լուծվի։ Լուսավորության խնդիր ևս կա, սեփական մանկապարտեզի շենք չունենք։ Բացի այդ, համայնքում հինգ հարկանի շենք կա, որը 3-րդ կարգի վթարային է: Այսինքն՝ առանց պետության աջակցության ոչ մի բանի հնարավորություն չունենք»,- նշում է Գուգարքի համայնքապետն ու ավելացնում, որ համանքի բյուջեն 150 միլիոն դրամ է և, բնական է, որ այդքան գումարով իրենք չեն կարող կյանքի կոչել վերոնշյալ ծրագիրը:

Ինչ վերաբերում է ներդրումներ ներգրավելու վարչապետի հանձնարարականին, Աշոտ Աշուղյանն ասում է, որ իրենք պատրաստ են 5-15 տոկոսի ներդրում անել, բայց ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկել չեն կարող:

Հարցին, թե կան ծրագրեր կամ թեկուզ նախագիծ, որ կարող են ներկայացնել, Գուգարքի համայնքապետը պատասխանում է. «Իհարկե կան: Թեև խոշոր եղջերավոր անասունների քանակն այդքան շատ չէ համայնքում, բայց պատրաստ ենք, օրինակ, կաթի վերամշակման կենտրոն ունենալ, մրգերի չորացման կետ, բայց չկա մի գործարար, որ գա ու ասի՝ Գուգարքում ինչ-որ բան եմ ուզում առաջարկել։ Քաղաքներում հեշտ է, գյուղերում դա դժվար հարց է։ 12 տարի աշխատում եմ, բայց էսքան տարվա մեջ մի գործարար այդպիսի առաջարկություն չի արել: Մենք առաջարկում ենք, բայց չկա մարդ, որ գա ու ասի, թե ես 10 հազար դոլար եմ ներդնում, ես էլ վարչապետին խնդրեմ, որ 4 կամ 5 հազար էլ ինքը ներդնի»:

Հարցին, թե ինչպես է տեսնում համայնքների զարգացման հարցի լուծումը, Աշոտ Աշուղյանը նշում է, որ եթե հարկային արտոնություններ լինեն, հնարավոր է, որ  գյուղում ներդրումներ կատարվեն:

«Պետք է արտադրանք լինի, մի ֆիրմա ստեղծվի, ու ռեալիզացիա լինի։ Արարատյան դաշտավայրը համեմատել Լոռու մարզի հետ, բնականաբար, չի կարելի նույնիսկ կլիմանայական պայմաններից ելնելով։  Երևի Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկն է Լոռին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}