Հասարակություն 15:20 01/05/2017 Հայաստան

Կդառնա՞ արդյոք Դարպասը չեմպիոն համայնք

Քարուքանդ ճանապարհը Վանաձորից տանում է քաղաքի հարևանությամբ գտնվող Դարպաս համայնք: Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա: 1800-ականներից գյուղը համարվել է Ղարաքիլիսայի (Վանաձոր) դարպասը, քանի որ ճանապարհը դեպի Ղարաքլիսիա անցել է Դարպաս համայնքով:

Բոլոր գյուղերի նման Դարպասն ունի իր խնդիրներն ու հոգսերը, որոնց մասին էլ գյուղ այցելած լրագրողների հետ կիսվում է համայնքի ղեկավար Արմեն Ալոյանը, ով երկու տարի է, որ ղեկավարում է  համայնքը:

2000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ուժեղ կողմերը գյուղապետը  համարում է խմելու, ոռոգման ջուր ու գազ ունենալը:  Թույլ կողմերից համարում է այն, որ չունեն համայնքային կենտրոն, ներհամայնքային ճանապարհները անմխիթար վիճակում են, ջրահեռացումը՝ մասամբ է կատարվում:

«Համայնքի համար ամենակարևոր խնդիրը սոցիալապես անապահով ընտանիքներն են, 129 ընտանիք օգտվում է սոցիալական նպաստից»,- ասում է Արմեն Ալոյանը:

Համայնքապետը երանությամբ է հիշում խորհրդային տարիները, երբ գյուղում գործում էին արտադրական հիմնարկներ, բնակչության մեծ մասն աշխատում էր այդ գործարաններում:

Արմեն Ալոյանի խոսքերով՝ այսօր գյուղացիները հիմնականում  ապրում են՝ անասնապահությամբ ու արտագնա աշխատանքի մեկնելով. աշխատող ուժի 20-30 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի: Բնակիչների մի մասն էլ աշխատում է  Վանաձորում:

Խոսելով արտագնա մեկնողների մասին՝  Դարպասի գյուղապետը նշում է, որ հիմնականում  արտերկիր են մեկնում երիտասարդներն ու միջին տարիքի տղամարդիկ. «Օրինակ,  հիմա գյուղում շինաշխատանքներ են իրականացվում, ես բանվոր եմ ման գալիս, բայց չկա: Պատճառաբանում են, որ աշխատավարձը քիչ է, օրական 2-3 հազար դրամով չեն ուզում աշխատել, կամ էլ նման աշխատանքի համար գնում են քաղաք: Լավ վարպետ ճարելը դժվար է: Այնպես չի, որ գործ չկա: Եթե մարդը պիտի նստի քարի վրա ու անընդհատ դժգոհի, պարտքով ապրի, դա էլ ճիշտ չէ: Աշխատող մարդու համար միշտ էլ աշխատանք կլինի: Ուղղակի մարդիկ սովոր են նպաստ ստանալ, գնան Ռուսաստան, գան պատմեն էնտեղի կյանքից: Կարող է քիչ վարձատրվող աշխատանք է, բայց, այդուհանդերձ, կա»:

Անդրադառնալով համայնքի զարգացման ու ներդրումային ծրագրերին,  Արմեն Ալոյանն ասում է, որ ինչ որ մարդիկ նախորդ տարի եկել ու ցանկացել են ՋԷԿ կառուցել, սակայն, ցանկությունն այդպես էլ մնացել է ցանկության շրջանակներում:

«Ես շատ կողմնակից էի դրան: Կար պահուստային հող, որը նախնական պայմանավորվածությամբ  այդ մարդիկ պետք է գնեին ու կառուցեին ՋԷԿ՝ նախկին ՋԷԿ-ի փոխարեն: Այդ ծրագիրն իրականացնելու հարցում նաև շահագրգիռ արտասահմանցիներ կային: Մի քանի անգամ գնացին, եկան, բայց չեմ կարող ասել՝ ինչ փուլում է այդ ծրագիրը», - նշում է Դարպասի համայնքապետը:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ համայնքների  զարգացման ու ներդրումային ծրագրերի պահանջին, ըստ որի, չեմպիոն համայնքներ են ընտրելու, Արմեն Ալոյանն ասում է. «Վարչապետը կանչել էր խորհրդակցության, մեր լեզվով ասած, մարդը շատ ղոչաղ կպել է իրա գործին:  Բայց իրենք համայնքից պահանջում են ներդրում: Ի՞նչ ներդրում կարող է անել իմ համայնքը: Մենք երկրաշարժից առաջ ունեցել ենք անասնագոմեր, որոնք քանդվել են: Ոչ մի բան չկա, ի՞նչ կարող եմ ես ներդնել, մոտավորապես 100 մլն դրամի կարգի ներդրում է պահանջվում համայնքից, թեկուզ անշարժ գույքի տեսքով: Մենք չունենք այդ 100 մլն դրամը, ոչ էլ գույք»,- ասում է  Դարպասի գյուղապետը:

Արմեն Ալոյանը վարչապետին չի ասել, որ ոչինչ չունի ներդնելու համար: Ներդրման գույք ու փող չունի, սակայն, լավատես է: Երկար տարիներ Ռուսաստանում ապրած գյուղապետը նաև ընկերներին է դիմել ու խնդրել, որ գան ու ներդրում անեն,  մասնավորապես զարգացնեն ջերմոցային տնտեսությունը. «Բնակլիմայական պայմանները հարմար են ջերմոցային տնտեսությունը զարգացնելու համար, այստեղ արտադրվող ցանկացած մթերք շատ լավ վաճառվում է շուկայում»: 

Դիտարկմանը, թե միգուցե համայնքներին տարբերակված մոտեցում ցուցաբերվի և ոչ բոլոր համայնքներին նույն պահանջերը դրվեն, Արմեն Ալոյանը նշում է, որ ինքը նույնպես կարծում է՝ համայնքներին պետք են տարբերակված մոտեցումներ. «Ես արտասահմանում իմ ընկերների հետ եմ խոսում, տեսնեմ, գուցե վարչապետին խնդրենք, որ ներդրում չանենք»:

Դարպասի համայնքապետը մտավախություն չունի, որ եթե ներդրումային ծրագիր չներկայացի, պաշտոնը կկորցնի:

«Ես երկար տարիներ Հայաստանում չեմ եղել, ժողովուրդը որոշել ա ինձ ընտրի, մեզ ոչ մեկ չի նշանակում, մեզ ընտրում ա ժողովուրդը: Ես չեմ տեսնում, որ անվստահություն կհայտնի»,- ասում է նա:

Այդուհանդերձ, համայնքապետը հույս ունի, որ ինչ-որ ուղղություններում  Դարպասը կդառնա «չեմպիոն» համայնք:

Նշենք, որ լրագրողների այցը Լոռու մարզի Դարպաս համայնք կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (International Centre for Migration Policy Development, ICMPD) նախաձեռնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}