«Կանայք, որոնք աշխատում են». Իվանկա Թրամփի նոր գիրքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը, նոր գիրք է թողարկել։ Associated Press-ին հղում անելով «Գազետա.ռու»-ն գրում է, որ «Կանայք, որոնք աշխատում են. վերաշարադրելով հաջողության կանոնները» վերնագրով գիրքը պարունակում է խորհուրդներ՝ ինչպես հավասարակշռություն գտնել գործնական ու ընտանեկան կյանքի միջև:
Սա Իվանկա Թրամփի երկրորդ գիրքն է, առաջին լույս է տեսել 2009թվականին և կոչվում է «Հաղթաթուղթ. ինչպես շահել բիզնեսում և կյանքում» անվանումը։
Իր նոր գրքում նախագահի դուստրը գրում է այն մասին, թե ինչպես ապրել առավել նպատակասլաց և ինչպես ճիշտ բաշխել ժամանակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դուստրը հրաժարվել է գրքի վերաբերյալ պրոմոտուրերից և այլ գովազդային արշավներից:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը