2017 թ-ի մարտին փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել է 33.5 %-ով
2017 թվականի մարտին հանրապետությունում օտարված հողերից 995 միավորի (506.81 հա) նկատմամբ իրականացվել է առուվաճառքի գործարք, որից Երևանում` 89 միավոր (8.52 հա), նվիրատվության գործարք՝ 279 միավորի (115.09 հա), որից Երևանում` 14 միավոր (2.16 հա) և փոխանակության գործարք՝ 5 միավորի (0.43 հա):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 121.46 հա, որից 117.82 հա գյուղատնտեսական նշանակության են:
2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 721 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.2 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 79.9 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից:
2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 33.5 %-ով:
2017 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 41 բնակարանի, 37 անհատական բնակելի տան, 335 հասարակական և 69 արտադրական նշանակության օբյեկտի, 218 հողի և 21 ավտոտնակի վարձակալության գործարք: Հողերի կառուցապատման, սերվիտուտի և անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումներն ընդգրկված են հողերի վարձակալության գործարքներում:
2017 թվականի մարտին հանրապետությունում վարձակալված 1797.88 հա հողից 0.69 հա վարձակալվել է Երևանում: Առավել մեծ մակերեսով հող վարձակալվել է Վայոց ձորի մարզում՝ 511.96 հա, որից 498.31 հա գյուղատնտեսական նշանակության:
2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է 2011 առաջնային գրանցում, որոնց քանակը, 2017 թվականի փետրվարի համեմատ, նվազել է 4.9 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ` աճել 0.3 %-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներում կազմել է 14.5 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում (16.7%):