Bloomberg. Թուրքիան վերացրել է ռուսական հացահատիկի ներկրման արգելքը
Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել ռուսական հացահատիկի ներկրման վրա սահմանված արգելքը վերացնելու մասին։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությանը:
Ռուսական հացահատիկի ներկրումը Թուրքիայում արգելվել էր անցած տարվա մարտին, երբ ռուսական «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման արդյունքում Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ հրաժարվելով այդ երկրից գյուղատնտեսական ապրանքներ ներկրելուց:
Այդուհանդերձ, երեկ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիան վերացրել է ռուսական հացահատիկի ներկրման արգելքը:
Միևնույն ժամանակ, չնայած երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, դեռևս չլուծված է մնում թուրքական սննդամթերքի՝ հատկապես լոլիկի արտահանման արգելքը դեպի Ռուսաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց