Թուրքերը փորձում են Նախիջևանում ռազմաբազա ստեղծել. Դեմկուսի ղեկավար
Դեմոկրատական կուսակցության՝ ադրբեջանական խնձորի ներկրման առնչությամբ հարցումն այս պահին գտնում է Գյուղատնտեսության նախարարությունում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ իրենք պահանջել էին քրեական գործ հարուցել ոչ թե մեկ փաստի առթիվ, այլ հանցագործության ամբողջ շղթան բացահայտելու համար:
Նրա խոսքով, թե Հայաստանը սահմաններին ունի ՊԵԿ-ի կաշառվող աշխատակիցներ, չի բացառվում, որ մի օր էլ ադրբեջանցիները կարողանան դիվերսիա կազմակերպել:
«Նրանք բաց են թողել խնձորի մի խմբաքանակ, որով կարելի էր թունավորել հայ ժողովրդին: Ասենք ադրբեջանցիները ցանկանային այդ խնձորի միջոցով մեզ թունավորել, այսինքն՝ դիվերսիա իրականացնեին, ի՞նչ պետք է անեինք: Էդ ո՞վ են էդ մարդիկ, ում չեն ուզում բացահայտել: Վախենո՞ւմ են բացահայտել նրանց: Իրենց մունդիրը պահելու պատճառով չեն ուզում բացահայտել իրականությունը:
Անդրադառնալով Ադրբեջանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Արամ Սարգսյանը նշեց. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե Քրդստանը ստեղծվի, ապա Արարատ լեռը կարող ենք վերադարձնել: Թուրքիայի տարածքում քրդական պետության ձևավորման պարագայում հնարավոր է, որ Թուրքիան այլևս վտանգ չներկայացնի:
«Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները շատ վատ են, ԱՄՆ-ի հետ հարաբերությոնները գնալով սառում են: Թուրքերն այս զինավարժությունների շնորհիվ փորձում են Նախիջևանում ռազմաբազա ստեղծել: Սա մեզ համար ճակատագրական հարց է: Մենք պետք է մոդելավորենք մեր գործողությունները, փնտրենք բոլոր բարեկամներին, ովքեր կցանկանան այս իրավիճակում պաշտպանել մեզ: ԼՂՀ հարցը կհանգուցալուծվի միայն այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական 12 կիլոմետրանոց սահմանը փակվի»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Արդրբեջանական խնձորների փորձաքննությունն ավարտվել է
- Արամ Սարգսյան. Ադրբեջանական խնձորի գործով պետք է բացահայտվի մեղավորների ամբողջ շղթան
- Թուրք-ադրբեջանական զորավարժությունների օրակարգից դուրս դժվար թե ինչ-որ բան տեղի կունենա. քաղաքագետ
- ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին
- Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
- «Ինչու՞ հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր վաճառելու փաստով հարուցված չէ քրգործ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց