Վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանը տեղափոխվում է Երևան
Տավուշի մարզում նախօրեին ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը։
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները։
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացրեցին, որ նա դեռևս ճանապարհին է, առողջական վիճակի մասին կտեղեկացնեն ավելի ուշ, հետազոտելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները
- Տավուշում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ