ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպանը նեղսրտել է Բյուլբյուլօղլիի դեմ Հայաստանի քարոզչությունից
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպան Անար Քերիմովը հայերին մեղադրել է Փոլանդ Բյուլբյուլօղլիի դեմ «կեղտոտ» արշավ իրականացնելու համար:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեսպանը նշել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն էլ մյուս թեկնածուների նման պատասխանել է կազմակերպության գործադիր խորհրդի հարցերին:
«Արշավը շարունակվում է: Այս տարվա հոկտեմբերին տեղի կունենա քվեարկություն»,-ասել է նա:
Քերիմովը դժգոհել է, ասելով, երբ ադրբեջանցիները հաջող նախաձեռնությամբ են հանդես գալիս, Հայաստանը սկսում է «կեղտոտ քարոզչություն» իրականացնել, և Բյուլբյուլօղլիի թեկնածության առաջադրումն էլ բացառություն չի եղել:
Նշենք, որ կազմակերպության գլխավոր պաշտոնում ադրբեջանցի դիվանագետի նշանակմանը դեմ է արտահայտվել «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան»:
«Կոալիցիան զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադՄուրթուզա օղլու Մեմեդովի(ով հայտնի է Բյուլբյուլօղլի բեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ: Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով:
Որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպականշորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր»,-նշված է տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Բյուլբյուլօղլին չկարողացավ անգլերենով ներկայացնել խոսքը
- Կարինե Դանիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և Բյուլբյուլօղլու գործունեությունը միմյանց հակասում են
- Բյուլբյուլօղլուն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարի պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին. Նավասարդյան
- Բյուլբյուլօղլիի առաջադրումը խարխլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարոյական հիմքը. հայտարարություն
- Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի
- Փ. Բյուլբյուլօղլին կողմնակից է հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին