ՀՔԾ. Նոր քրգործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:
Ծառայությունից մանրամասնում են, մայիսի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել: Այդ ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը:
Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ
- «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
- Լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ. Գլխավոր դատախազություն
- Հայտարարություն. Մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը
- Այս ընտրությունները լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առումով որևէ կերպ չտարբերվեցին նախորդից. Ա. Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին