Ժաննա Ֆրիսկեի ընտանիքից դատարանը բռնագանձել է 21,6 միլիոն ռուբլի
Մոսկվայի Պերովյան շրջանի դատարանը «Ռուսֆոնդի» հայցով վճռել է ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատերից 21 միլիոն 633 հազար ռուբլի բռնագանձել: Ռիա նովոստին գրում է, որ այս գործով դատարանն որպես պատասխանող կողմ էր ընդգրկել երգչուհու ծնողներին և 4 տարեկան որդուն, որի շահերը ներկայացնում էր նրա օրինական ներկայացուցիչ Դմիտրի Շեպելևը:
«Ռոսֆոնդի» ներկայացուցչի խոսքով, բարեգործական ընկերությունը Ժաննա Ֆրիսկեի բուժման համար շուրջ 25 միլիոն ռուբլի էր հատկացրել, բայց ծախսվել է միայն մի փոքր մասը: Հղում անելով նվիրատվության պայմանագրին՝ հիմնադրամը պահանջել է երգչուհու հարազատներից վերադարձնել 21 միլիոն 633 հազար ռուբլին:
Դատաքննության ժամանակ երգչուհու ընտանիքը բոլոր պահանջները մերժել էր: Ժ. Ֆրիսկեն մահացել է 2015 թվականին քաղցկեղից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրիսկեի ընտանիքը ալբոմ է պատրաստում երգչուհու անհայտ երգերով
- Ժաննա Ֆրիսկեն մահացել է
- Ժաննա Ֆրիսկեն Մոսկվա է վերադարձել
- Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվում է
- Ֆրիսկեն հրաժարվել է վիրահատությունից
- Ժաննա Ֆրիսկեի բուժման համար արդեն 50 մլն ռուբլի է հավաքվել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ