Ընդդիմադիր ուժերը գնացել են քաղաքական արձակուրդ. Ա Բադալյան
«Վարչապետն այս 9 ամսում չկարողացավ քաղաքական գործունեություն իրականացնել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, մենաշնորհները վերացնելը քաղաքականություն է, բայց նա չկարողացավ հաջողությամբ ավարտել այդ քաղաքականությունը, որովհետև մենաշնորհները մնացին:
Նշեց, որ տնտեսություն զարգացնելը նույնպես քաղաքականություն է, կադրային համապատասխան քաղաքականություն իրականացնելը նույնպես քաղաքականություն է:
Խոսելով ընդդիմադիր դաշտի մասին, փորձագետն ասաց, որ ընդդիմադիր ուժերը գնացել են քաղաքական արձակուրդ և հայտնի չէ, թե երբ կվերադառնան, կամ կվերադառնան, թե չեն վերադառնա:
««Ծառուկյան» դաշինքում կա մի քանի հոգի, որ պետք է ելույթներ ունենան, անհրաժեշտության դեպքում քննադատեն, մնացած 90 տոկոսը ՀՀԿ-ից տարբերվում են ընդամենը կուսակցական տոմսով՝ մեկի մեջ գրված է ՀՀԿ, մյուսի մեջ՝ ԲՀԿ»,- նշեց նա:
Փորձագետ խոսքով, հասարակությանը պետք է սնի ընդդիմությանը. «Հասարակությունն այնքան ժամանակ ուներ նոր, ավելի հզոր, ավելի պոտենցիալ ընդդիմություն բերելու: Իր բերած ընդդիմության պոտենցիալն ընդամենը «Ելք»-ն էր ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան