Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Կարեն Բոթոյանին հաստատեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Բոթոյանին հաջողություն մաղթեց:
«Պարոն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից 2017թ-ին ակնկալում ենք համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի, հաշվետվության մեջ: Այդ իսկ պատճառով Ձեզ հաջողություն ենք մաղթում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում Ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու է դասընթացներ, որտեղ ձևակերպվելու են այն կառավարման կանոններն ու համակարգը, որն ակնկալում են ունենալ:
Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ պայմանավորվել են վերանայել մարզպետների աշխատանքի հայտանիշերը և տարեվերջին դրան հատուկ ուշադրություն են դարձնելու:
«Մարզպետներն ունենալու են բալանսավորված և իրավունքներ, և պատասխանատվություն»,-հավելեց վարչապետը:
Նշենք, որ Կարեն Բոթոյանը Հանրապետական կուսակցությունից խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով, սակայն մանդատը վայր էր դրել:
Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գործունեությունը շարունակում է ԱԺ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ