ԱԻ նախարար. Ոչ թե գազալցակայանների ստուգում, այլ` որակի վերահսկողություն
Սարդարապատի հուշահամալիր այցելած արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին գազալցակայանների ստուգումների ընթացքի մասին: Նախարարն ասաց, որ դեռ նախապատրաստական փուլում են աշխատանքները:
«Տեխնիկական նախապատրաստման մասին է խոսքը, սարքավորումների խնդիր կա: Դա ոչ թե ստուգում է, այլ վերահսկողություն` ճնշման ու կատարված աշխատանքների որակի վերաբերյալ»,-ասաց նա:
Տոնոյանի խոսքով, իրենց համար կարևոր չի լինելու, թե ում են պատկանում գազալցակայանները:
«Եթե խախտումներ լինեն, դադարեցվելու է աշխատանքը, մինչև վերացվեն խախտումները»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Լռության ուխտ ունեմ
- Աշոտ Ղահրամանյան. Շարունակելու եմ պաշտոնավարել
- Մանվել Գրիգորյան. «Ազգ-բանակ»-ը ֆորմեն հարգելու համար է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց