Լոռիում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մեքենա ամբողջությամբ այրվել է
Մայիսի 27-ին, ժամը 23:38-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ. կան տուժածներ:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Երևան հատվածի 11–րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» մակնիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ա.), «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Հ.) և «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենաները և բռնկվել:
«Hyundai Elantra» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և վերջինիս ուղևոր՝ 1981 թ. ծնված Դ. Մ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:15-ին: Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց