Հնդկաստանում կայծակի ու քամու հետևանքով 23 մարդ է զոհվել
Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածից 18 մարդ է մահացել: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն։
Մարզի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Անիրուդխ Կումարը հայտնել է, որ միջադեպեր տեղի են ունեցել նահանգի 8 շրջաններում: Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Արևելյան Չամպարան շրջանում, որտեղ 5 մարդ է մահացել։ Արևմտյան Չամպարան նահանգում փոթորկի պատճառով պատերի փլուզման հետևանքով ևս 5 մարդ է զոհվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այստեղ քամու արագությունը եղել է 50-70 կմ/ժ: Ընդհանուր առմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացածների թիվը հասել է 23-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց