Լարվածության նոր օջախների ձևավորումն անթույլատրելի է. Վիգեն Սարգսյան
Ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար, այս մասին նշել է պաշտոնական այցով Կիպրոսի հանրապետությունում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն՝ այսօր Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ լարվածության նոր օջախների ձևավորումն անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։
Իոաննիս Կասուլիդեսը կարևորել է նաև հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միևնույն ժամանակ նաև պահպանելով իր ազգային ինքնությունը։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ