Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը: Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի առաջատար գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը 2793 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Լավագույն հարյուրյակում են նաեւ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (64-րդ տեղ, 2679) եւ Վլադիմիր Հակոբյանը (84-րդ, 2667):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 28-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 57-րդ (2412):
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց