Լոնդոնի կամուրջներին անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել
Լոնդոնի կամուրջների վրա անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել հունիսի լույս 4-ի գիշերը կատարված ահաբեկչական գործողությունից հետո, «ՏԱՍՍ» գործակյալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ հասարակությանը պաշտպանելու և վստահություն ներշնչելու համար: Դրանք ներառում են նաև անվտանգության լրացուցիչ միջոցներ Լոնդոնի բազմաթիվ կամուրջներին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում բեռնատարը վրաերթի էր ենթարկել կամուրջի վրա գտնվող անցորդներին, այնուհետև դանակներով զինված երեք ահաբեկիչ դուրս էր եկել մեքենայից և հարձակվել մարդկանց վրա: շԴեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են հանցագործներին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վիրավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
- ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը