Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշվել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի հաջողությամբ ընթանում են նաև ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա աշնանը:
Քննարկվել են նաև ծրագրի իրականացման հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ծրագրի կարևորությունը՝ որպես Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը
- Հանձնարարական՝ «Կումայրի» պատմական կենտրոնի հատակագծման, ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի մշակման վերաբերյալ
- Ներկայացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը
- ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ «ԿՈՒՄԱՅՐԻՆ»
- ԿՈՒՄԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏՏԱՎԵԼ ԵՆ