Գերմանիայի արտգործնախարար. Դուրս կգանք Ինջիրլիքից
Նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Ս. Գաբրիելի Թուրքիա կատարած այցից հետո գերմանական կողմը հայտարարեց Ինջիրլիքի ռազմաբազայից գերմանական ստորաբաժանման դուրս բերվելու մասին:
Թուրքական աղբյուրի համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարարի այդ հայտարարության առնչությամբ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ դա Գերմանիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան այդ հարցում որևէ որոշում չի կայացրել, ուստի Գերմանիան կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Ն. Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է և գտնվում է Թուրքիայի իրավասության ներքո, ուստի գերմանացի պատգամավորների մուտքը ռազմաբազա շարունակում է աննպատակահարմար դիտվել:
«Դա իրենց որոշումն է: Ինջիրլիքից դուրս գալու կամ չգալու հարցը ամբողջությամբ իրենց միակողմանի որոշման խնդիրն է: Մենք նման որոշմանն ասելու որևէ բան չունենք»,-նշել է Ն. Քուրթուլմուշը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիա այցելած գերմանացի նախարարին վարչապետը հրաժարվել է հանդիպել
- Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»
- Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
- Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
- Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան