Կաթողիկոս. Հորդորում ենք Եկեղեցու կանոնների համաձայն կազմակերպել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը
«Վերջին ամիսների ընթացքում ամենքս մտահոգություն ունեցանք կապված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների հետ»: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովում իր ելույթում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Փառք Տիրոջ, որ ընդառաջ Մեր հորդորի և հավատավոր մեր ժողովրդի սպասումների, Պատրիարքության հոգևոր հայրերի և ազգայինների համատեղ ջանքերով հնարավոր եղավ վերականգնել բնականոն վիճակը Պատրիարքության կյանքում և Պատրիարքական ընտրյալ Տեղապահը կարողացավ ստանձնել իր պարտականությունները: Մենք վերստին Մեր զորակցությունն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերշ. Գարեգին արք. Բեկչյանին և հորդորում աննվազ նախանձախնդրությամբ իրականացնել Պատրիարքության ընթացիկ աշխատանքերը և մեր Եկեղեցու կարգաց ու կանոնաց համաձայն կազմակերպել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը»,-Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ասել է Կաթողիկոսը:
Հայրապետական ուղերձից հետո ժողովականներին իր խոսքն է ուղղել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Պատրիարքական տեղապահն իր ուրախությունն է հայտնել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման առիթով, որի աշխատանքն ուղղված է եկեղեցական կյանքի կանոնակարգմանն ու պայծառությանը և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը: Սրբազանն անդրադարձել է նաև եկեղեցական կյանքում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին և ձեռքբերումներին:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռում սկսվել է Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը
- Ակոս. Գարեգին Բեքչյանը վաղը կժամանի Երևան
- Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին