«Առայսօր որևէ ոստիկան հուլիսյան դեպքերի հետ կապված լուրջ պատիժ չի կրել». Աշոտ Մելիքյան
«Հուլիսի 17-30-ը ոստիկանության կողմից կիրառվել է 5 տեսակի հատուկ միջոց, որից 2-ի վերաբերյալ չկա որևէ օրենսդրական կարգավորում, թե ինչպես պետք է այն կիրառվի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցը։
Նրա խոսքով՝ զեկույցը 2016-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ պահանջատիրություն հնչեցնելու միջոց է, որպեսզի ցույց տան, որ խախտումները չեն մոռացվել և հետամուտ են լինելու համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելուն:
Հանդիպմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ թեև հատուկ միջոցների կիրառման կարգ է սահմանված եղել, սակայն այն չի պահպանվել. «Օրինակ՝ լուսաձայնային նռնակները պետք է կիրառել մարդկանցից որոշակի հեռավորության վրա նրանց առողջությանը անդառնալի հետևանքներ չպատճառելու համար։
Քաղաքացի կա, որի մարմնից 75 բեկոր է հանվել, աչք կորցրած քաղաքացիների թիվը 8-ն է: Հաճախ պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվում»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ հուլիսյան իրադարձություններն աննախադեպ էին։
«Հուլիսի 17-ից 30-ը 27 լրագրող բռնության է ենթարկվել։ 19-ը՝ ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչընդոտվել է: Բազմաթիվ լրագրողներ մի քանի տեսակի իրավախախտումների են բախվել՝ ֆիզիկական բռնությունից մինչև մասնագիտական գործունեության խոչընդոտում: Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, որոնք լուրջ կադրեր են ունեցել այդ իրադարձությունների մասին»,- ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ այդ իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին ի պատասխան ոստիկանության գործողությունները պասիվ է եղել ու անհամաչափ, ինչի մասին վկայությունները ներկայացված են իրենց զեկույցում։
«Առայսօր ընդամենը 8 հոգու նկատմամբ է մեղադրանք ներկայացվել, սակայն նրանք ոստիկաններ չեն»,-հավելեց նա՝ շեշտելով, որ դեռևս որևէ ոստիկան լուրջ պատիժ չի կրել։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
- Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
- Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը