Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո:
Նիստի ընթացքում կքննարկվի նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով:
Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաև Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ. հանդիպումների ընթացքում կքննարկվի ՀՀ դատական
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց