Տասը տարվա ընթացքում Չինաստանում հարուստների թիվը աճել է ինը անգամ
Հարուստ չինացիների թիվը, որոնք ունեցվածքը կազմում է ամենաքիչը 10 մլն յուան (1,46 մլն դոլար), հասել է 1,6 մլն մարդու, այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Bain Consulting-ի և China Merchants Bank-ի հաշվետվությունը։
Այսպիսով՝ երկրում հարուստների թիվը վերջին տասը տարվա ընթացքում աճել է ինը անգամ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներում այսպիսի կտրուկ աճը կանգ կառնի։
Արտերկրում ներդրված հարուստ չինացիների բաժնետոմսերը 2017-ին հասնում է 56 տոկոսի՝ 2011-ի 19 տոկոսի համեմատ։
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է