Qatar Airways-ը գլխավորում է լավագույն ավիաընկերությունների ցուցակը
Հրապարակվել են աշխարհի 100 լավագույն ավիաընկերությունների անունները: Ցուցակը գլխավորում է Qatar Airways-ը: Նախորդ տարի նա աղյուսակում երկրորդն էր: Նախորդ տարվա վարկանշային աղյուսակը գլխավորող Emirates-ն այս տարի 4-րդ տեղում է:
Skytrax-ի վարկանշավորման համաձայն, l առաջին եռյակում են Singapore Airlines-ն ու
ANA-ն: Գերմանական հայտնի Lufthansa ընկերությունը աղյուսակի 7-րդ հորիզոնականում է, այն դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով: Ֆրանսիական Air France ավիաընկերությունը 18-րդում է՝ նախորդ տարվա 14-րդի փոխարեն:
Turkish Airlines ընկերությունը 12-րդ տեղում է, նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է 5 հորիզոնականով:
Ցուցակում հայկական ավիաընկերություն ընդգրկված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին