13:00 20/06/2017

Սեփականաշնորհված անտառներ ու սխալ հատկացված գերեզմանատնային տարածքներ

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Իջևանի ու Նոյեմբերյանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման նոր մոտեցումների և տարբեր հողօգտագործողների միջև սահմանների ճշտման անհրաժեշտություն կա. բանն այն է, որ վերջին անգամ քարտեզագրում ու բաժանում արվել է խորհրդային տարիներին՝ այն էլ, կարծես թե՝ աչքաչափով։ Այսօր համայնքների բնակիչները այնպիսի խնդիրների առջև են կանգնել, որ օրինակ գերեզմանատան տարածքը պատկանում է ոչ թե համայնքին, այլ անտառտնտեսությանը, իսկ անտառներ կան, որ պատկանում են համայնքին, համայնքն էլ իրավասու է վաճառել կամ վարձակալության տալ։ Կան նաև անտառային տարածքներ, որոնք արդեն իսկ սեփականաշնորհված են և կադաստրի կողմից ունեն սեփականության իրավունքը: Խնդիրը նրանում է, որ կան դեպքեր երբ նույն տարածքը գտնվում է և համայնքի և Հայանտառի քարտեզում: Համայնքը վաճառել է տարածքը, կա սեփականատեր, մինչդեռ դա նաև անտառային տարածք է համարվում: Այսինքն՝ կադաստրային քարտեզագրման խնդիրներ կան: Հողերը պետք է համապատասխանեցվեն իրենց կարգավիճակին:

Սա եզրակացություն է ՝ ստացված «Գեոմեփ» ՍՊ տնօրեն, քարտեզագետ Արման Կանդարյանի ներկայացրած քարտեզի ու անտառային տարածքների շուրջ   ծավալված քննարկումից։

Ինչու է այդպես եղել, շահառու համայնքերի ներկայացուցիչները այլևս չեն հարցնում։ Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Կողբ, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Վազաշեն, Դիտավան, Իջևան քաղաք, Գետահովիտ և այլ շահառու համայնքերի ներկայցուցիչները «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ զուտ պատասխան էին ակնկալում՝ ինչ է լինելու, ինչպես լուծել խնդիրը հարցերի վերաբերյալ։ Նրանց անհրաժեշտ է նոր ու ճշգրիտ քարտեզագրում։



Ի դեպ ՝ ըստ ՄԱԶԾ-ԳԷՀ  ԿԱԾ-ի տեխնիկական  առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանի, իրոք Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի շրջանակում քարտեզագրվելու են անտառային տնտեսությունների տարածքները: Նրա խոսքով Ծրագիրը նպատակ ունի բարելավել հողերի և անտառների կայուն կառավարումը:

«Սահմանազատումը և սահմաննների ճշտումը կարևոր խնդիրներ են : Սահմանների ճշտումն իրականցվում է համայնքների , անտառտնտեսությունների ներկայացուցիչների հետ: Կան տարբեր լուծումներ: Ոչ ոք հող չի հանձնում, ոչ էլ հողն է տեղափոխելու: Համայնքի ներսում որոշ սխալներ են թույլ տրվել. անտառային հողին տրվել է այլ անվանում ` վարելահող, խոտհարկ և այլն: Եթե համայնքի ներսում կա անտառ, ուրեմն՝ պետք է ճանաչել որպես անտառ` ներառելով անտառտնտեսության տարածքում: Եթե կան տրված սեփականաշնորհված տարածքներ , այս երևույնթն արդեն անդառնալի է, պետք է այնպես անել, որ չկրկնվեն: Օրինակ` Նոյեմբերյան քաղաքում Սոճուտի լանդշաֆտ կա, ստորին մասում որոշ հատվածքներ ցանկապատվել է, մի մասում նույնիսկ սոճիները հատվել են և շինություններ կառուցվել: Նոյեմբերյանի ավագանին կառուցողական մոտեցում է փորձում ցուցաբերել:Առաջարկում են այդ հատվածը մնա համայնքի վարչական տարածքում , բայց անտառային այդ հատվածին տան կարգավիճակ, առ այն, որ օտարման ենթակա չէ: Սա դեպքերից մեկն է»,-ասաց Հովիկ Սայադյանը:

Բոլոր ճշգրտված և քարտեզագրված սահմանները և սահմանազատումները կներկայացվեն ՇՄԱԳ փորձաքննության , այնուհետև` Կառավարություն:

Նշենք նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվում է Հայաստանի անտառների կառավարման միասնական մոդել, ըստ որի թե բնության հատուկ պահպանվող, և թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային տարածքները պետք է կառավարվեն մեկ կենտրոնից: Թե որն է լինելու այդ միասնական մարմինը, դեռ հստակեցված չէ։ Զիկատարում քննարկմանը մասնակցող Բնապահպանության նախարարը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ հստակ է գլխավոր սկզբունքը՝ էկոհամակարգային մոտեցումը և պատասխանատվությունը բոլոր տեսակի անտառների համար պետք է լինի նույնը։

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ասում է, որ  անտառների կառավարման համար անհրաժեշտ է ստեղծել առանձին պետական կոմիտե. «Անտառների կառավարումը դրված է առևտրային հիմքի վրա: Այսօր հատուկ պահպանվող տարածքում կառուցապատման իրավունք են տալիս, օրինակ բերեմ «Դիլիջան» ազգային պարկը, այն, ինչ կատարվեց Գոշ լճի տարածքում: Չի կարելի անտառային տարածքում կառուցապատման իրավունք տալ, սա տանում է անտառների սեփականաշնորհմանը: Անտառները պետք է լինեն բացառապես պետության մենաշնորհը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}