Լոնդոնի Grenfell Tower-ում հրդեհը բռնկվել է սառնարանի անսարքության պատճառով
Մեծ Բրիտանիայում ստուգում են Hotpoint մոդելի FF175BP բոլոր սառնարանները: Եվրանյուզը գրում է, որ ոստիկանության տվյալներով, այդ մոդելի սառնարանի անսարքության պատճառով Լոնդոնի Grenfell Tower բազմահարկ շենքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչը տարածվել է նաև մյուս հարկերում: Սառցարանում կարճ միացման պատճառով կրակ է բռնկվել:
«Նախկինում գնորդներից որևէ մեկը հետ չի վերադարձրել ապրանքը, որը թողարկվել է 2006-2009 թվականների ընթացքում, և ստուգումները ցույց կտան, անհրաժե՞շտ է հետագա գործողություններ այս հարցով»,- ասել է բիզնեսի հարցերով նախարար Գրեգ Կլարկը:
Հունիսի 14-ին 24-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 79 մարդ է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում բարձրահարկի հրդեհվելու հետևանքով 7 մարոկկացի է զոհվել
- Լոնդոնում հրդեհից տուժածներին բնակարաններ կհատկացվեն
- Լոնդոնցիները Grenfell Tower-ում հրդեհի զոհերի թվի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն են պահանջում
- Լոնդոնում հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
- Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ