Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը ցանկանում է, որ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ հաստատվի
Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը կարծում են, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փակեն սահմանները և վիզային ռեժիմ սահմանեն։ Այս մասին վկայում են «Լևադա ցենտրի» հարցման արդյունքները, գրում է «Գազետա.ռու»-ն։
Հարցվածների 35 տոկոսը վստահ է, որ երկու երկրների հարաբերությունենրը պետք է լինեն այնպիսին, ինչպիսին այլ պետությունների հետ են՝ փակ սահմաններով, վիզաներով և մաքսակետերով։
Հարցվածների ուղիղ կեսը կարծում են, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է անկախ, բայց բարեկամ երկրներ լինեն՝ առանց փակ սահմանների, վիզաների և մաքսակետերի։
Հարցվածների 9 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է միավորվեն մեկ պետության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ