Արցախում անցկացվելու է սամբոյի միջազգային մրցաշար
Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվելու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշար:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում անցկացվում:
«Մրցաշարին մասնակցելու են ՌԴ-ն, Աբխազիայի, ՀՀ և Արցախի մարզիկներ»,-հավելել է Ա. Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ