Նավթի գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են։
Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,82%-ով՝ կազմելով 43,09 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,91%-ով՝ հասնելով բարելի համար 45,63 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ