«Հրաժարական տվեք, այլևս ոչ մեկ Ձեզ չի վստահում»
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է ԵԽԽՎ Առաջընթացի զեկույցը, որը ներկայացնում էր հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը։ Զեկույցում ընդգրկված առաջնային հարցերից են՝ ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար Արտաքին հետաքննության մարմնի հաստատումն ու ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտը։
Զեկույցի ներկայացումից հետո ելույթ ունեցան ԵԽԽՎ պատգամավորները։ ԵԽԽՎ խմբերն աջակցեցին Արտաքին հետաքննության մարմնի ստեղծման հարցին, տարբեր էին կարծիքները ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի նկատմամբ։
ԵԺԿ-ն ներկայացնող պատգամավոր Զլոստ Նեմեթը կարծում է, որ նախագահի իմպիչմենտի հետ կապված փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն այն չպետք է հետադարձ ուժ ունենա։
Պատգամավոր Վիլյումսենը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, ասելով, որ Ագրամունտը հրաժարվում է հրաժարական տալ՝ չնայած նրան չեն վստահում։
«Այլևս անհնար է, որ նա շարունակի պաշտոնապես։ Ես կոչ եմ անում Ագրամունտին հրաժարական տալ, քանի որ այլևս ոչ մեկ չի վստահում Ձեզ։ Արդարությունը կսկսվի, այս զեկույցի ընդունմամբ»,-ասաց Վիլյումսենը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
- ԵԽ հակակառուպցիոն մարմինն հրապարակել է ԵԽԽՎ վարքագծի կանոնակարգի քննադատական գնահատական
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- ԵԽԽՎ-ում կոռուպցիոն պնդումները հետաքննելու համար նշանակվել են արտաքին հետաքննության մարմնի հեղինակավոր անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները